2881 դիտում
10:14 05-03-2015
Ի վերջո, քանի հոգի կմնա ԲՀԿ-ում՝ պարզ կդառնա այսօրվա համագումարից հետո. 168 Ժամ
«168 Ժամ թերթի այսօրվա առաջնորդողում կարդում ենք.
«Այսօր, ինչպես արդեն հայտնի է, կայանալու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության արտահերթ համագումարը, որին սպասում են քաղաքական դաշտի բազմաթիվ ուժեր: Բացի իշխանություններից, իհարկե, քանի որ իշխանությունը գիտի՝ ինչ է լինելու ԲՀԿ-ում: Գիտի, որովհետև ընդամենը երկու շաբաթների ընթացքում կարողացավ «չարիքի դեմ» պայքարող ու խորհրդարանի՝ մեծությամբ երկրորդ ուժը համարվող կուսակցությունը դարձնել «կառուցողական ուժ»: Թե, ի վերջո, քանի հոգի կմնա ԲՀԿ-ում՝ պարզ կդառնա այսօրվա համագումարից հետո: Հայտնի է արդեն, սակայն, որ ԲՀԿ-ում գործնականում չի մնա Գագիկ Ծառուկյանը, ում անվան շուրջ կառուցված էր «երկրորդ քաղաքական ուժը»:
Ծառուկյանը վերջին տարիներին միշտ հայտարարում էր, թե վստահությունից բացի՝ կորցնելու ոչինչ չունի: Պարզվեց՝ ունի: Բացի վստահությունից, նա կորցրեց նաև սեփական կուսակցությունը: ԲՀԿ-ականները երեկ արդեն հայտարարում էին, որ Աժ առաջիկա քառօրյայում ԲՀԿ-ն հանդես կգա ընդդիմադիր ուժ դառնալու մասին հայտարարությամբ: Հիմա ԲՀԿ-ն կդառնա իշխանության ընդդիմությունը՝ ոչ թե իշխանության դեմ պայքարելու, այլ իշխանությանը «պատկանելու» իմաստով: Սրանով վերջ կդրվի այն արհեստականությանը, որով Հայաստանի քաղաքական դաշտն ապրում էր առնվազն վերջին մի քանի տարիներին»:
Առաջնորդողն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1918 դիտում
10:06 15-02-2014
ԲՀԿ համագումարից հետո, միգուցե որոշ ԲՀԿ-ականներ լքեն կուսակցությունը․ Ժողովուրդ
13601 դիտում
22:46 18-02-2017
ԵԿՄ համագումարից հետո տեղի ունեցավ վերընտրված նախագահ Զորավար Մանվել Գրիգորյանի ասուլիսը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
3307 դիտում
09:58 12-04-2016
Ապրիլի 2-ից հետո պարզ դարձավ, որ Հայաստանը, չունի արտաքին գործերի նախարարություն. «168 Ժամ»
Այս բաժնից
877 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1243 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1396 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»