211652_close_icon
views-count8224 դիտում article-date 20:26 05-03-2015

Գալուստ Սահակյանը ներկա է գտնվել պատանի երկրապահ կամավորականների երդման հանդիսավոր արարողությանը. ֆոտոշարք

Հանրապետության բոլոր մարզերը ներկայացնող պատանի երկրապահ կամավորականները մարտի 5-ին՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, Ծիծեռնակաբերդի բարձունքում՝ Կ- Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրին հարող հրապարակում, հանդիսավորությամբ երդվել են բարձր պահել հայ երկրապահի պատիվը, անմնացորդ նվիրումով շարունակել պապերի ու հայրերի փառավոր գործը, իրենց կյանքը չխնայել հայրենիքի պաշտպանության համար։ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը պատանի երկրապահների երդման կապակցությամբ հրապարակել է ՀՀ Նախագահի օգնական Ավետիս Բերբերյանը։ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն իր խոսքում նախ շնորհավորել է պատանի կամավորականներին, ապա նշել, որ խորհելու եւ հպարտանալու օր է. խորհելու մեր պետության եւ պետականության անցած ճանապարհի մասին։ «Մեր ոչ վաղ անցյալի պատմության մեջ իր վեհությամբ վեր է հառնում Վազգեն Սարգսյանի՝ հայոց սպարապետի մոնումենտալ կերպարը։ Նա ավելին էր, քան մտավորականը, ավելին՝ քան ազատամարտիկը, ավելին՝ քան զորականը»,-ասել է ԱԺ նախագահը։Գալուստ Սահակյանը պատանի երկրապահ կամավորականներին մաղթել է անմնացորդ կերպով շարունակել հայոց սպարապետի՝ Վազգեն Սարգսյանի սրբազան գործը՝ անմնացորդ նվիրումն ու պայքարը հանուն մեր երկրի եւ Արցախի։ Պատանի երկրապահ կամավորականներին շնորհավորել եւ բարեմաղթանքի խոսք են ասել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը։ Երդման արարողության ավարտին տեղի է ունեցել հանդիսավոր շքերթ։ Պատանի եւ երիտասարդ երկրապահ կամավորականները ցուցադրել են արեւելյան մարտարվեստին տիրապետելու իրենց հմտությունները։ Ծայրագույն պատրիարք Ն-Ս-Օ- Տ-Տ- Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախաձեռնությամբ՝ այսուհետեւ մարտի 5-ը նշվելու է որպես Պատանի երկրապահ կամավորականների օրհնության օր։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր