211652_close_icon
views-count2184 դիտում article-date 20:02 05-03-2018

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել պատանի երկրապահների երդման հանդիսավոր արարողությանը

Այսօր՝ մարտի 5-ին՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, տեղի է ունեցել պատանի երկրապահների երդման արարողություն: Այս տարի ևս հազարավոր պատանիներ երդվեցին դառնալ հայոց բանակի արժանի զինվորն ու պատվով շարունակել Սպարապետի գործը: Պատանի երկրապահների երդման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, Երկրապահ կամավորական միության նախագահ Մանվել Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք և բազմաթիվ երկրապահներ: Երդման արարողությանը հաջորդել են պատանի երկրապահների ցուցադրական ելույթները:

Նմանատիպ նյութեր