211652_close_icon
views-count2740 դիտում article-date 14:57 06-03-2015

Թուրքիան իր F-4 կործանիչների վթարի մեջ մեղադրել է Իսրայելին

Թուրքական լրատվամիջոցները գրում են, որ Թուրքիայի իշխանությունները նախօրեին Քոնիա նահանգում թուրքական 2 միավոր F-4 մարտական ինքնաթիռների կործանման մեջ կասկածում են Իսրայելին: ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ 2002 թվականին թուրքական կործանիչների մոդեռնիզացումը Թուրքիան վստահել էր Իսրայելին և դրա համար վճարել 632 մլն դոլար: Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը չի բացառել, որ մոտ ապագայում Թուրքիան կարող է դադարեցնել F-4 կործանիչների շահագործումը:

Նմանատիպ նյութեր