211652_close_icon
views-count790 դիտում article-date 17:20 10-08-2024

Համառորեն Հայոց ցեղասպանությունը չճանաչող Թուրքիան Իսրայելին մեղադրել է «մարդկության դեմ նոր հանցագործությունում»

Համառորեն Հայոց ցեղասպանությունը չճանաչող Թուրքիան Իսրայելին դատապարտել է «մարդկության դեմ նոր հանցագործության» համար՝ մեկնաբանելով Գազայում դպրոցին հասցված իսրայելական հարվածը, որի հետեւանքով զոհվել է ավելի քան 100 մարդ։

«Իսրայելը նոր հանցագործություն է կատարել մարդկության դեմ՝ սպանելով ավելի քան հարյուր խաղաղ բնակիչների, որոնք ապաստան էին գտել դպրոցում»,- նշվել է նախարարության հայտարարությունում։ Բացի այդ, Անկարան մեղադրել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին «հրադադարի բանակցությունները բոյկոտելու» ցանկության մեջ։ 

Նմանատիպ նյութեր