211652_close_icon
views-count1962 դիտում article-date 15:58 06-03-2015

«Պատասխան` 100 տարի անց» ամփոփվել են Հայոց ցեղասպանության վավերագրերի շուրջ մրցույթի արդյունքները

ՀՀ մշակույթի նախարարության և Վիվա-Սել-ՄՏՍ-ի աջակցությամբ, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանն իրականացնում է «Պատասխան` 100 տարի անց» խորագրով համալիր ծրագիրը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ծրագիրն անդրադարձ է 1894-1923 թվականներին գրված, Հայոց ցեղասպանությունը փաստող անպատասխան նամակներին և այլ վկայություններին: Մինչև ս. թ. հունիսի 1-ը, նախագծի շրջանակում կիրականացվի երկու ենթածրագիր, ինչի արդյունքում կհրատարակվի «Պատասխան` 100 տարի անց» պատկերագիրքը: Առաջին ենթածրագիրը ներառում է 1894-1923 թվականներին գրված, Հայոց ցեղասպանությունը փաստող արխիվային 11 նամակների ընտրություն` հայ և օտարազգի անվանի գործիչներին ծանուցելու և նրանց պատասխան-արձագանքները հավաքագրելու նպատակով: Երկրորդ ենթածրագիրը ներառում է Հայոց ցեղասպանությունը փաստող արխիվային 11 վավերագրերի թեմաներով գեղանկարչական, գրաֆիկական աշխատանքների և քանդակի մրցույթ` Հայաստանի ազգային պատկերասրահում թեմատիկ ցուցադրություն կազմակերպելու նպատակով: Ս. թ. փետրվարի 24-ին և 25-ին, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում անցկացվել է Հայոց ցեղասպանությունը փաստող վավերագրերի թեմաներով` «Պատասխան` 100 տարի անց. անցյալը` ներկայում» խորագրով գեղանկարչական, գրաֆիկական աշխատանքների և քանդակի մրցույթի եզրափակիչ փուլը: Այդ օրերին, փակ ցուցադրությանը ներկա են գտնվել և աշխատանքները գնահատել են Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանը /Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն/, Արև Սամուելյանը /ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ/, Կարեն Աղամյանը /Հայաստանի նկարիչների միության նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ/, Արմեն Գասպարյանը /մրցույթի պատասխանատու/, Կարո Վարդանյանը /Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն/, Գագիկ Ղազարյանը /քանդակագործ, արվեստաբան/, Ռուբեն Արուտչյանը /ՀՀ վաստակավոր նկարիչ/, Երանուհի Մարգարյանը /ՀՀ մշակույթի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետի տեղակալ/, Հրանտ Թադևոսյանը /Թաթոս, ՀՀ ժողովրդական նկարիչ/, Վերժինե Սվազյանը /ցեղասպանագետ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ /, Սվետլանա Պետրիկովան /Մարդու իրավունքների միջազգային միության փոխտնօրեն/, Լուսիկ Ագուլեցին /ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ/, Եղիշե Խերանյանը /«Մշակութային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար/, Տիգրան Արզումանյանը /ՀՀ վաստակավոր նկարիչ/, Հայկ Աղաբեկյանը /գեղանկարիչ, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի պրոֆեսոր/, Հակոբ Չոլակյանը /գրականագետ/, Ջուլիետա Հակոբյանը /ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության առաջատար մասնագետ/, Ռոբերտ Էլիբեկյանը /ՀՀ ժողովրդական նկարիչ/, Աննա Մնացականյանը /Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տնօրեն/, Շահեն Խաչատրյանը /ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ/: Աշխատանքները գնահատվել են 1-5 միավորի սահմանում` մրցութային հանձնաժողովի կողմից հաստատված չափորոշիչների համաձայն: Ս. թ. փետրվարի 27-ին, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում տեղի ունեցած մամուլի ասուլիսին /բանախոսներ` ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյան, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյան, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյան, մրցույթի պատասխանատու Արմեն Գասպարյան, նախագծի համակարգող Հասմիկ Հախվերդյան, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անուշ Հակոբյան/ հրապարակվել են մրցույթի արդյունքները: Մրցույթի այս փուլում ներկայացված լավագույն 20 աշխատանքները կներառվեն «Պատասխան` 100 տարի անց» պատկերագրքում, նույն հավաքածուից 15 աշխատանքներ կներկայացվեն Հայաստանի ազգային պատկերասրահի նույնանուն ցուցադրությունում: Առավելագույն միավորներ է ստացել «Վերջինը» անվանումով քանդակը, որն արժանացել է «Հատուկ» կարգավիճակի. հեղինակ` Նարեկ Կնյազյան /Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի 2-րդ կուրսի ուսանող/:

Նմանատիպ նյութեր