211652_close_icon
views-count2337 դիտում article-date 19:02 06-03-2015

Իրանը մտադիր է Բաղրամյանի տարածաշրջանում մշակովի հողատարածքներ ձեռք բերել

ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Դավիթ Սամսոնյանն ընդունեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության առաջին քարտուղար Ռեզա Մոսթաֆային, որի հետ էր նաև Իրանի Քուրդ քաղաքի ֆերմերային ասոցացիայի ներկայացուցիչ Վալքզա Ղասեմյան: Իրանական կողմը հետաքրքրված էր Բաղրամյանի տարածաշրջանում պայմանագրային հիմունքներով մշակովի հողատարծքներ ձեռք բերելու և բանջարբոստանային կուլտուրաների մշակությամբ զբաղվելու հանարավորություններով: Ներկայացնելով առկա հնարավորությունները` մի քանի համայնքապետեր պատրաստակամություն հայտնեցին ընդհնուր պայմանների շուրջ համաձայնության գալու դեպքում իրանական կողմին ժամանակավոր մշակության հանձնել շուրջ 1200-1300 հա հողատարածք: Կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին հանդիպելու համապատասխան համայնքներում և տեղերում քննարկելու իրենց հետագա անելիքները:

Նմանատիպ նյութեր