Ստամբուլի դեղատներն այլևս անվճար դեղորայք չեն բաժանի սիրիացի փախստականներին
Ստամբուլի դեղատները համատեղ որոշում են կայացրել այն մասին, որ դադարեցնում են սիրիացի փախստականներին անվճար դեղորայք բաժանելը:
Թուրքիայի դեղագործների ֆեդերացիայի նախագահ Նուրթեն Սայդանի խոսքով՝ վճարումները պարտավորվել էր կատարել պետությունը, սակայն պարտքն արդեն հասել է 150,000 լիրայի (60 հազար ԱՄՆ դոլար):
Հիշեցնենք, որ Թուրքիայում ապաստանել է Սիրիայի 1,9 մլն քաղաքացի: Թուրքիայի իշխանությունները հայտարարում են, որ սիրիացի փախստականներին մինչ օրս ցուցաբերել են մոտ 5 մլրդ դոլարի օգնություն: