Գերմանիայում փախստականներին այլևս չեն թույլատրում գիշերային ակումբներ մտնել
Գերմանական Ֆրայբուրգ քաղաքի գիշերային ակումբների սեփականատերերը սահմանափակել են միգրատների մուտքը ակումբներ՝ կապված վերջերս նրանց կողմից հաճախակիացած հանցագործությունների հետ, հաղորդում է Ria Novosti-ն՝ հղում անելով Badische Zeitung թերթին:
White Rabbit գիշերային ակումբի ադմինիստրացիայի տարածած հայտարարության մեջ ասված է. «ներկա պահին ստիպված ենք մերժել այն անձանց մուտքը ակումբ, ովքեր ժամանակավոր բնակության քարտ ունեն: Որոշումը հեշտ չի տրվել, սակայն ակումբների սեփականատերերն այլ ելք չունեն փախստականների հետ միջադեպերից խուսափելու»:
Թերթի տվյալներով՝ վերջին ժամանակներում ակումբներում ավելի հաճախ են արձանագրվել սեռական ոտնձգություններով, բռնաբարություններով, անվտանգության ծառայողների վրա հարձակումներ կատարելու և գրպանահատությամբ միջադեպերը: