211652_close_icon
views-count11069 դիտում article-date 12:24 07-03-2015

Հակոբ Հակոբյանի՝ Ճոյտի համար օրվա ընթացքում մինչև 6 անգամ բժիշկ են կանչում, իսկ հարազատներին մինչեւ հիմա թույլ չեն տվել տեսակցել նրան

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գործարար, սցենարիստ Հակոբ Հակոբյանի համար օրվա ընթավքում մինչեւ 6 անգամ բժիշկ են կանչում: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Կարեն Սարդարյանը: Նա նշեց, որ արտասահմանից հրավիրված բժիշկները զննել են Հակոբ Հակոբյանին եւ ասել, որ գլխուղեղի եւ սրտի հետ կապված լուրջ խնդիր ունի եւ մեկուսարանային պայմաններում հնարավոր չէ նրա բուժումը իրականացնել: «Նրա ճնշումը 80-120 է, բայց մինչեւ 250 բարձրանում է»,- ավելացրեց փաստաբանը և նշեց, որ դիմել են ՀՀ Արդարադատության նախարարին: Ավելին, մինչեւ հիմա նրան թույլ չեն տվել տեսակցել հարազատներին: Մինչ այդ տեղեկացրել էինք, որ Հ. Հակոբյանի` Ճոյտի՝ ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր եւ անգամ գիտակցությունն էր կորցրել: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր նրա որդին` Արմեն Հակոբյանը: Դրանից առաջ էլ տեղեկացրել էինք, որ նախկին պատգամավորը շատ նյարդայնացած վիճակում է գտնվում և իրեն առաջադրված մեղադրանքն ամբողջությամբ չի ընդունում: Ավելին` համոզված է, որ իրեն անհիմն են կալանավորել: Այս մասին[b][color=#CC0000] SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր նրա փաստաբան Կարեն Սարդարյանը: Փաստաբանը նաեւ ավելացրել էր, որ պատրաստվում են փետրվարի 9-ին մինչեւ օրվա վերջ կալանքի որոշումը բողոքարկել վերաքննիչ դատարանում: Փետրվարի 4-ին էլ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը տեղեկացրել էր, որ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է բերվել ԱԺ նախկին պատգամավոր, «Ճոյտ» մականվամբ գործարար Հակոբ Հակոբյանը: Հ. Հակոբյանը ձեռնաշղթայված է եղել: Նրան ուղեկցել էին օպերատիվ հետախուզության վարչության մի քանի դիմակավորված աշխատակիցներ: Դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ անցկացվող դռփնակ դատական նիստում քննչական մարմինը միջնորդություն էր ներկայացրել դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, նրա նկատմամբ կիրառի երկամսյա կալանք, ինչն էլ բավարարվել էր եւ Հակոբ Հակոբյանը տեղափոխվել էր Նուբարաշենի բանտ: Հիշեցնենք, որ գործարարը մեղադրվում է պետությանը խոշոր վնաս պատճառելով՝ ապօրինի ձեռնարկատիրության և պարտադիր վճարումներից խուսափելու մեջ: ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ին հայտնել էին, որ Հակոբ Ռաֆիկի Հակոբյանը ձերբակալվել է 2015թ. փետրվարի 2-ին ՀՀ ՖՆ քննչական վարչության վարույթում քննվող N 83152012 քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 188-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ն կետով, 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու կասկածանքով:

Նմանատիպ նյութեր