211652_close_icon
views-count8755 դիտում article-date 12:16 01-04-2016

Ինչու է Ժիրինովսկին դարձել ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի՝ Ճոյտի «մեծ ախպերը», ինչու են ռուս պատգամավորները նրան պատիվ տվել եւ ավելին

ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանը Ռուսաստանի մշակույթի նախարարությունում հայտ է ներկայացրել իր հովանավորությամբ եւ սցենարով նկարահանված եւ Հայոց ցեղասպանությանը նվիրված «Հիշողություն» ֆիլմը ռուսական կինոթատրոններում ցուցադրելու համար: 14 օրվա ընթացքում Ռուստաստանի մշակույթի նախարարությունը կհայտնի իր պատասխանը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթկցի հետ զրույցում ասաց ինքը՝ Հակոբ Հակոբյանը: Նա հանդիպել է Պետդումայի պատգամավորների մի քանիսի հետ: Նրանց համար ֆիլմի ցուցադրություն է կազմակերպվել: Վերջիններս էլ իրենց հերթին հյուրասիրություն են կազմակերպել: «Տարբեր մտքեր հայատարարվեցին հայ-թուրքական հարաբերությունների, ցեղասպանության վերաբերյալ: Տարբեր կարծիքներ հնչեցին, հիշեցումներ եղան: Իսկ երբ ինձ հարցրեցին, թե ինչպես եղավ, որ հարյուր տարի անցավ, չեք մոռանում, ես իմ ելույթում ասացի, որ թեկուզ հազար տարի էլ անցնի, երբ Արարատից այն կողմ քամին փչում է, այնտեղից կարծես արյան հոտ է գալիս, ու ես ինքս կարծես զգում եմ այդ վայրագությունների ճիչերը: Ասացի նաեւ, որ արյան հոտն ավելացել է, քանի որ հիմա էլ քրդերի արյունն են թափում: Իսկ մեր հողերը ծարավ են ջրի, ոչ թե արյան: Այնինչ թուրք իշխանությունները մեր հողերը ջրում են ոչ թե ջրով, այլ արյունով»,- մանրամասնեց Հակոբ Հակոբյանը: Ի դեպ, նա հեռախոսով խոսել է նաեւ պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկու հետ, բայց առաջիկայում կհանդիպի: «Մենք Ժիրինովսկու հետ վաղուցվա ընկերներ ենք: Նա ինձ համար մեծ ախպոր պես է»,- ասաց ԱԺ պատգամավորը: Հարցին, թե ինչի արդյունքում է դարձել իր մեծ ախպերը, պատասխանեց. «Առաջին հերթին՝ իր վերաբերմունքով մեր հայ ժողովրդի, մեր պատմության նկատմամբ եւ ով նման վերաբերմունք դրսեւորի, բնականաբար, կդառնա մեր մտերիմն ու հարազատը»:

Նմանատիպ նյութեր