4272 դիտում
14:35 07-03-2015
Արտակը «Օդնոկլասնիկի»-ով ծանոթացած ընկերուհու ինտիմ լուսանկարները չհրապարակելու շանտաժով նրանից «Sumsung Galaxy S4» հեռախոս է պահանջել
Արտակ Խաչինյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Օդնոկլասնիկի» սոցիալական կայքում իր անհատական էջով ներկայանալով Արտակ Ազարյան՝ ծանոթացել և նամակագրական կապ է հաստատել ՌԴ Մոսկվա քաղաքի բնակչուհի Ն. Վարտանովայի հետ:
Նամակագրությունների ընթացքում «Օդնոկլասնիկի» սոցիալական կայքով Ն. Վարտանովայից ստացել է վերջինիս ինտիմ լուսանկարները, այնուհետև Ն. Վարտանովայի վերաբերյալ արատավորող տեղեկություններ տարածելու, այն է՝ վերջինիս ինտիմ լուսանկարները տարբեր սոցիալական կայքերում տեղադրելու միջոցով տարածելու և Ն. Վարտանովայի մտերիմներին ուղարկելու սպառնալիքով հաղորդագրություններ ուղարկելու միջոցով ներկայացրել է 180.000 ՀՀ դրամ արժողությամբ «Սամսունգ Գալաքսի Ս4» մոդելի բջջային հեռախոս հանձնելու պահանջ:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է գրավը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանից:
Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
820 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
850 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»