211652_close_icon
views-count3774 դիտում article-date 16:07 24-02-2015

27-ամյա դատապարտյալը «Օդնոկլասնիկի»-ով ծանոթացել է Սաթենիկի հետ և նրան չարատավորող տեղեկություն չհրապարակելու շանտաժով 700,000 դրամ պահանջել

27-ամյա Անդրանիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ազատազրկման ձևով պատիժը կրելով ՀՀ ԱՆ «Գորիս» ՔԿՀ-ում, «Օդնոկլասնիկի» սոցիալական կայքով ծանոթանալով Կոտայքի մարզի բնակչուհի Սաթենիկ Սեյրանյանի հետ և նրանից մեկ միասնական դիտավորությամբ խոշոր չափերի` 700.000 ՀՀ դրամ գումար շորթելու դիտավորությամբ զանգահարել է վերջինիս և նրա մասին արատավորող տեղեկություններ չհրապարակելու համար պահանջել է 300.000 ՀՀ դրամ գումար, որից հետո Ստելլա Հովակիմյանի միջոցով Սաթենիկից ստացել է 20.000 ՀՀ դրամ գումար: Որոշ ժամանակ անց Անդրանիկ Խաչատրյանը հեռախոսով զանգահարել է Սաթենիկ Սեյրանյանին և նրա մասին արատավորող տեղեկություններ չհրապարակելու համար վերջինից պահանջել է 400.000 ՀՀ դրամ գումար: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 2-րդ մասի 3.1 կետով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր