211652_close_icon
views-count2007 դիտում article-date 12:31 08-03-2015

Հայ կինը ոչ միայն հայրենիքի պաշտպան-երկրապահ է ծնել, այլ նաեւ զենքը ձեռքին՝ պատրաստ կանգնել իր մարտնչող եղբոր, ամուսնու, զավակի կողքին. Մանվել Գրիգորյան

«Սիրելի՛ մայրեր, քույրեր, սիրելի՛ կանայք, հայոց աղջիկներ: Մարտի 8-ի՝ կանանց միջազգային օրվա առթիվ, ընդունեք իմ, հանրապետության բոլոր երկրապահ կամավորականների, եռասերունդ երկրապահի անկեղծ շնորհավորանքները»: Այս մասին ասվում է ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանատ, Զորավար, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի շնորհավորական խոսքում: Նրա շնորհավորանքը [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է ստորեւ. «Այս գեղեցիկ տոնն էլ ավելի է արժեւորվում՝ գարնան գալուստն ազդարարելով, եւ գարունն էլ գեղեցիկ է հատկապես ձեզ նվիրված տոնով: Սիրելի հայուհիներ, մենք միշտ էլ գնահատել ու գնահատում ենք կնոջ դերը պետական, հասարակական կյանքում: Ավելի գնահատելի է ձեր դերը հայապաշտպանության, ընտանիքի շենացման օջախի պահպանման եւ երեխաների դաստիարակման գործում: Պատմականորեն ապացուցված է, որ հայուհին ոչ միայն քույր է, կին ու մայր, այլ նաեւ՝ օրհասական պահին երկրապահավարի միշտ էլ նեցուկ է կանգնել եղբորը, ամուսնուն, որդու հետ մարտնչել է հանուն ընտանիքի եւ երկրի պաշտպանության: Արցախյան ազատամարտում դա եւս հաստատվեց՝ ապացուցելով, որ հայ կինը ոչ միայն հայրենիքի պաշտպան երկրապահ է ծնել, այլ նաեւ՝ մարտադաշտում զենքը ձեռքին՝ պատրաստ կանգնեց իր երկրապահ մարտնչող եղբոր, ամուսնու, զավակի կողքին: Մեր հերոսական մայրեր, քույրեր, սիրելի կանայք, ձեզանից շատերն անդառնալի կորուստներ ունեցան՝ հայրենիքի զոհասեղանին դնելով ամենաթանկագինն ու նվիրականը: Հատկապես ձեզ եմ շնորհավորում, հերոսներ ծնած հերոս մայրեր, մեր սիրելի մեծ մայր Գրետա մայրիկ, խոնարհվում եմ ձեր հզոր կամքի ու անսահման հավատի առաջ, ցանկանում ձեզ առողջություն, ուժ ու կորով: Յուրահատուկ շնորհավորանքներս եմ հղում ձեզ Արցախի հերոսական մայրեր, դուք արեցիք ամեն ինչ ազատագրական պայքարում ձեր տունը պաշտպանելու համար, մեզ պարտադրված պատերազմում հաղթանակի հասնելու համար: Փառք ձեզ: Առանձնահատուկ շնորհավորում եմ ազգային բանակում ծառայող հայուհիներին, կին ազատամարտիկներին, հայոց բանակի սպաների կանանց եւ այն բոլոր մայրերին, ում որդիներն այսօր ծառայում են մեր բանակում, պաշտպանում են երկրի սահմանները: Իմ ջերմագին շնորհավորանքներն եմ հղում նաեւ բոլոր այն մայրերին, ում զավակները մարտի 5-ի երդմամբ ընդգրկվեցին «Պատանի երկրապահ» ակումբի շարքերը, ովքեր վերջերս ավարտեցին սերժանտահրամանատարական դասընթացները: Նրանք են մեր բանակի վաղվա զինվորները, սպաներն ու երկրի իսկական տերերը: Հպարտացե՛ք, Ձեր զավակներով: Յուրահատուկ շնորհավորում եմ «Պատանի երկրապահ» ակումբի աղջիկ սաներին՝ ձեզ վրա մեծ վստահություն է դրված: Մարտի 8-ի առիթով մեկ անգամ եւս, շնորհավորելով բոլոր հայ կանանց, մաղթում եմ առողջություն, երջանկություն, ցանկությունների իրականացում եւ խաղաղություն հայոց աշխարհին: ՀՀ ԵԿՄ ՎԱՐՉՈւԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ, ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ, ԳԵՆԵՐԱԼ-ԼԵՅՏԵՆԱՆՏ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ»:

Նմանատիպ նյութեր