11051 դիտում
15:42 04-10-2017
Արցախյան պատերազմի ծանր օրերին հայ ուսուցիչը ցերեկը դասավանդում էր, իսկ գիշերը զենքը ձեռքին մասնակցում ռազմական գործողությունների. Մանվել Գրիգորյան
ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա կապակցությամբ, որում ասվում է.
«Հարգելի՛ ուսուցիչներ.
Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, երիտասարդ, պատանի երկրապահների եւ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի հաճելի առիթով: Շնորհավորում եմ նաեւ աշակերտներին` սիրելի´ դպրոցականներ, դուք պետք է հպարտանաք ձեր ուսուցիչներով, այդ իսկ պատճառով` ուսուցչի օրը տոնական է նաեւ ձեզ համար:
Դարեր ի վեր մեր ժողովուրդը առանձնահատուկ վերաբերմունք է ունեցել ուսուցչի նկատմամբ՝ ոչ միայն բոլոր կարեւորագույն հարցերում նրան անվերապահորեն հավատալով ու վստահելով, այլեւ նրա հետ կապելով ապագայի բոլոր հույսերն ու սպասելիքները: Եվ դա բնական է մի ժողովրդի համար, որը միշտ էլ բացառիկ կարեւորություն է տվել սերունդների կրթությանն ու դաստիարակությանը, պաշտամունքի հասնող սեր է ունեցել գիտելիքի եւ գիտության նկատմամբ: Այնպես որ, սիրելի՛ ուսուցիչներ, ձեր մասնագիտության տեր մարդիկ ո՛չ անցյալում եւ ո՛չ էլ այսօր գովեստի, մեծարանքի ու երախտագիտության խոսքերի պակաս չեն զգացել:
Դուք, իսկապես արժանի եք դրան, քանի որ ուսուցչի անչափ պատասխանատու աշխատանքը, ես կասեի՝ առաքելությունը ստանձնել ու իրականացնում եք ամենայն բարեխղճությամբ ու պատասխանատվությամբ:
Առանց վարանելու կարող եմ ձեւակերպել, որ հայ ուսուցիչները, հայ սերունդներին կրթող ուսուցիչները ամենաիսկական երկրապահներ են եւ նվիրյալ հայրենասերներ: Արցախյան պատերազմի ծանր օրերին ուսուցիչները ցերեկը դասավանդում էին, սահմանամերձ բնակավայրերի երեխաներին գիր, գրականություն էին սովորեցնում, իսկ գիշերները, գիտակցաբար, զենքը ձեռքին, մեր կողքին մասնակցում էին ռազմական գործողությունների, այդ նույն տարածքների պաշտպանության մարտերին:
1989-ին առաջին ջոկատներից մեկը հենց ուսուցիչ Համլետ Նահատակյանը ձեւավորեց ու մեկնեց առաջնագիծ: Ապրիլյան պատերազմի օրերին եւս մանկավարժները շատ ակտիվ էին: Վստահ եղեք` թշնամու նկատմամբ տարած հաղթանակ է վաղվա Հայաստանի, Արցախի համար լավ մասնագետ կադրեր պատրաստելը:
Ուսուցիչների` երկրապահ կարգավիճակն ամրագրվեց 2014-ի սեպտեմբերի 9-ին ԵԿՄ-ի, կրթության եւ գիտության նախարարության եւ պաշտպանության նախարարության միջեւ կնքված եռակողմ հուշագրով: Այսօր դուք կրթում, դաստիարակում եք պատանի երկրապահներին, դուք եք պատասխանատու վաղվա հզոր, բարեկեցիկ Հայաստանի եւ պաշտպանված Արցախի համար:
Այնպես որ` հարգարժան ուսուցիչներ, մաղթում եմ ձեզ ամենայն բարիք, առողջություն, տոկունություն, եռանդ, երջանկություն եւ հաջողություններ անձնական կյանքում ու հայրենանվեր աշխատանքում»:
Նմանատիպ նյութեր
80774 դիտում
10:37 04-04-2016
Գեներալ Մանվել Գրիգորյանի քաղաքապետ որդին զենքը ձեռքին ինչպես 13 տարեկանում, այնպես էլ՝ հիմա, մեկնել է առաջնագիծ
13411 դիտում
15:24 22-10-2014
Եթե ադրբեջանցիներն իրենց գնած զենքով համը հանեն, այդ զենքը կմտցնենք նրանց քամակը.Մանվել Գրիգորյան
Այս բաժնից
907 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
922 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»