211652_close_icon
views-count6972 դիտում article-date 22:28 13-06-2016

«Օֆելյա Համբարձումյանը նաեւ Երկրապահի լավ բարեկամն էր եւ ինքն էլ էր երկրապահ»․ Մանվել Գրիգորյան

Ցավակցություն Օֆելյա Համբարձումյանի մահվան կապակցությամբ Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների եւ իմ անունից վշտակցություն եմ հայտնում երգչուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Օֆելյա Համբարձումյանի մահվան կապակցությամբ: Օֆելյա Համբարձումյանը 19 տարեկան հասակից հեռուստատեսության եւ ռադիոյի ժողովրդական գործիքների անսամբլի մեներգչուհի էր։ 2011 թ. հայ երգարվեստում ունեցած մեծագույն ծառայությունների համար Համբարձումյանն արժանացել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի: Բնատուր ձայնի, բացառիկ օժտվածության, երգարվեստում ազգային, հայկական մտածողության շնորհիվ Օֆելյա Համբարձումայնն արժանացել էր հանդիսատեսի անմնացորդ սիրուն եւ նվիրվածությանը: Նաեւ շնորհալի երգիչ կատարողների մի ամբողջ աստղաբույլ է կրթել եւ աճեցրել Օֆելյա Համբարձումյանը: Օֆելյա Համբարձումյանը եղել է նաեւ լավ մայր եւ հայ ազգին պարգեւել տաղանդավոր երեխաներ: Նրա դուստրը` Տաթեւիկ Հովհաննիսյանը, համաշխարհային ճանաչում ունեցող ջազային աստղ է: Օֆելյա Համբարձումյանը նաեւ Երկրապահի լավ բարեկամն էր եւ ինքն էլ էր երկրապահ: Ազգին, հայրենիքին նվիրվելը, բոլոր հնարավորություններով պիտանի լինելը երկրապահություն է, եւ պատահական չէ, որ Օֆելյա Համբարձումյանին տարբեր առիթներով նաեւ երկրապահական պարգեւների ենք արժանացրել: Եւս անգամ Երկրապահի անունից ցավակցում եմ Օֆելյա Համբարձումյանի հարազատներին, մեր ժողովրդին` արժանավոր զավակի կորստյան կապակցությամբ: Ննջի´ր խաղաղությամբ, հայ ազգի հանճարեղ զավակ` վստահ, որ հավերժ ապրելու ես հայ մեծերի ազգային Պանթեոնում: ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորվար Մանվել Գրիգորյան

Նմանատիպ նյութեր