211652_close_icon
views-count1332 դիտում article-date 12:51 09-03-2015

Եվրոպան դեռ պատրաստ չէ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելուն. Դոնալդ Տուսկ

Ամերիկյան New York Tines-ին տված հարցազրույցում Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Եվրոպան դեռ պատրաստ է Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների խստացմանը: Վերջինիս խոսքով՝ ԵՄ անդամ երկրները տարակարծություն ունեն այդ հարցում: Նա ընդգծել է, որ Եվրոպայում որոշ քաղաքական գործիչներ դեռ հույս ունեն, որ Ռուսաստանը կարող է փոխել իր դիրքորոշումը Ուկրաինայի հանդեպ և հավելել, որ ինքն անձամբ ավելի հոռետեսորեն է տրամադրված այդ խնդրին:

Նմանատիպ նյութեր