211652_close_icon
views-count781 դիտում article-date 13:32 29-03-2024

Եվրոպան ապրում է նախապատերազմյան դարաշրջան. նման բան չի եղել 1945-ից ի վեր. Տուսկ

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կարծում է, որ Եվրոպան ապրում է նախապատերազմյան դարաշրջան, և դա ամեն օր ավելի ակնհայտ է դառնում։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Ամենատագնապալին այժմ այն է, որ բառացիորեն ցանկացած սցենար հնարավոր է։ Մենք նման իրավիճակ չենք ապրել 1945 թվականից ի վեր։ Ես գիտեմ, որ սա ճնշող է հնչում հատկապես երիտասարդ սերնդի մարդկանց համար, բայց մենք պետք է մտովի վարժվենք նոր ժամանակաշրջանին:Մենք ապրում ենք նախապատերազմյան դարաշրջանում. Չեմ չափազանցնում. ամեն օր դա ավելի ու ավելի ակնհայտ է դառնում»,- ասել է Տուսկը Pais թերթին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով լրագրողի խոսքերը Ռուսաստանից ՆԱՏՕ-ի երկրներին սպառնացող ենթադրյալ սպառնալիքի մասին և պատասխանելով «պատերազմի անխուսափելիության» մասին հարցին։

Հիշեցնենք, որ նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, սա ուղղակի անհեթեթություն է։

Նմանատիպ նյութեր