211652_close_icon
views-count1579 դիտում article-date 21:14 10-03-2015

Կամչատկայի հրաբուխը մեծ քանակության մոխրաշերտ է արտանետել

Կամչատկայի հրաբուխներից մեկը՝ Շիվելուչը, հերթական անգամ մեծ քանակության մոխիր է արտանետել: Հետազոտողները ֆիքսել են մոխրաշերտի 7,5 կմ բարձրություն: Մոխրաշերտի տարածման ճանապարհին բնակավայրեր չկան, իսկ հրաբխի հարակից գյուղերի վրա մոխրի անկում չի նկատվել: Զբոսաշրջիկներին խորհուրդ է տրվում հրաբուխի հարեւանությամբ երթուղիներ չիրականացնել:

Նմանատիպ նյութեր