211652_close_icon
views-count3163 դիտում article-date 09:25 10-03-2015

Բոլոր հիմքերը կան՝ ենթադրելու, որ վանդալները ադրբեջանցի դիվերսանտներ չեն. Առավոտ. խմբագրական

«Առավոտ» թերթի այսօրվա խմբագրականում կարդում ենք. «Վերջերս համացանցում հայտնվել են Գերման Ավագյանի լուսանկարները, որոնք վկայում են Սևանի խճուղում «Արձագանք» արձանի հանդեպ հերթական վանդալիզմի մասին: Բոլոր հիմքերը կան՝ ենթադրելու, որ վանդալները ադրբեջանցի դիվերսանտներ չեն, ոչ էլ գործուղված են Հայաստան «Իսլամական պետության» ջիհադականների կողմից: Ճիշտն ասած՝ ես չեմ կարծում, որ մարդիկ պղծում են արձանները՝ նյութական կարիքներից ելնելով՝ մետաղ գողանալու նպատակով: Հայաստանից շատ ավելի աղքատ երկրներում մարդիկ հարգում են ցանկացած ձեռակերտ աշխատանք, ինչպես և բնության հրաշք, որովհետև այդպիսի դաստիարակություն են ստանում: Եվ հակառակը՝ կան մեզնից շատ ավելի հարուստ պետություններ, որի բնակիչների մի մասը զուրկ է այդ հարգանքից: Որոշ հասարակությունների անդամները հիմնականում պահպանում են մարդկային կերպարանքը, իսկ որոշներում դա տեղի չի ունենում: Ինչի՞ց է դա կախված: Կարծում եմ՝ նրանից, թե որքանով է այդ հասարակությաններում մանկապարտեզից, մսուրից սկսած ներմուծվում անձնական պատասխանատվության գաղափարը: Երբ մենք ասում ենք՝ «վայ, էս ինչ է կատարվում այս երկրում», իսկ հետո ինքներս մի բան տալիս ջարդում-փշրում ենք, այդ թվում [գուցե առաջին հերթին]՝ մարդկային հարաբերությունները, դա խոսում է մեր պաթոլոգիկ անպատասխանատվության մասին»: Խմբագրականն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր