211652_close_icon
views-count1230 դիտում article-date 15:08 10-03-2015

Հարավային Կորեայում հարձակման ենթարկված ԱՄՆ դեսպանը դուրս է գրվել հիվանդանոցից

Հարավային Կորեայում Միացյալ Նահանգների դեսպան Մարկ Լիպերտը, որի վրա օրերս հարձակում էր իրականացվել, դուրս է գրվել հիվանդանոցից: Նա հայտարարել է, որ իրեն լավ է զգում և խոստացել, որ Միացյալ Նահանգների և Հարավային Կորեայի հարաբերությունները միջադեպի պատճառով չեն տուժի: Հիշեցնենք, որ Սեուլում 55-ամյա տղամարդը հարձակվել էր Լիպերտի վրա և 25 սմ-անոց դանակով հարվածներ հասցրել վերջինի դեմքին: Բժիշկները ստիպված են եղել նրա դեմքին 80 կար դնել :

Նմանատիպ նյութեր