211652_close_icon
views-count1956 դիտում article-date 15:10 10-03-2015

Բարձրաստիճան պաշտոնատար անձինք կարող են ձգտել ավելի բարձր պաշտոնի. Գևորգ Կոստանյանը՝ ՀՔԾ պետին. newsbook.am

[url=http://news-book.org/?p=51777%2Fbardzrastichan%20pashtonatar%20andzinq%20karox%20en%20dzgtel%20aveli%20bardzr%20pashtoni%20gevorg%20kostanyany%D5%9D%20hqc%20petin&l=am]NewsBook[/url]-ի հարցերին պատասխանում է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: [b]- Պարոն Կոստանյան, ե՞րբ եք պատրաստվում ընդունել Ավետիսյանների ընտանիքին: [/b] - Ուրբաթ օրը ես ունեմ ընդունելությունների օր: Յուրաքանչյուր երկու ամիսը մեկ ունեմ ընդունելություն, և այս ուրբաթ օրը քաղաքացիների ընդունելության հերթական օրն է, և ես պատրաստակամություն եմ հայտնել ու հայտնում, որ ցանկացած քաղաքացի, եթե ինքը ընդունելություն է հայցում, ինքը կարող է գալ: Այս ուրբաթ օրը, վստահ եմ, որ այդ հանդիպումը տեղի կունենա, եթե քաղաքացիները գան: [b]- Պարոն դատախազ, ինչպե՞ս եք գնահատում վերջին օրերին քրեական աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները: [/b] - Քրեածին վիճակի վերլուծության հետ կապված, ես կարծում եմ, դեռևս վաղ է խոսել, այսինքն` վաղ է խոսել, թե ինչով է պայմանավորված այդ քրեածին վիճակը, բայց որպես կանոն` դա իր հիմքում ունենում է թե՛ զենքի ապօրինի շրջանառության ծավալների նկատմամբ հսկողության խստացում, թե՛ հանցավոր վարքագծի հիմքում դրված այլ հանգամանքների նվազեցմանը կամ վերացմանն ուղղված միջոցառումներ: Համենայնդեպս, ավելի համալիր ուսումասիրությունները, յուրաքանչյուր գործով անցկացվող քննության արդյունքում բացահայտվում են տվյալ հանցանքը ծնող պատճառների և պայմանների մի ամբողջություն: Ես վստահ եմ, որ այդ բոլոր հանցանքների քննարկման հիմքում մենք կունենանք համալիր և ավելի համակարգային մոտեցում` այդ քրեածին վիճակի վերացմանն ուղղված: Ամբողջությամբ կարդացեք [url=http://news-book.org/?p=51777%2Fbardzrastichan%20pashtonatar%20andzinq%20karox%20en%20dzgtel%20aveli%20bardzr%20pashtoni%20gevorg%20kostanyany%D5%9D%20hqc%20petin&l=am]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր