211652_close_icon
views-count946 դիտում article-date 12:48 30-10-2024

«Վեոլիա ջուր» ընկերությունը 3 օր է՝ տիտանական աշխատանքներ է իրականացնում Նոր Գեղիից Արզնի ձոր տանող ճանապարհին, որտեղ կեղտաջրերը վնասված խողովակներից ճանապարհը դարձրել էին անանցանելի և վտանգավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն 3 օր է՝ արտակարգ ռեժիմով են աշխատում «Վեոլիա ջուր» ընկերության «Արաբկիր» տեղամասի աշխատակիցները:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 3 օր է՝ ամեն օրը մոտ 12 ժամ ռեժիմով «Արաբկիր» տեղամասի աշխատակիցները վերացնում են Նոր Գեղիից դեպի Արզնու ձոր տանող ճանապարհով անցնող վթարված խմելու և ոռոգման ջրագծերը:  

Փորման աշխատանքներ կատարելուց հետո մասնագետները հայտնաբերեցին, որ խողովակներն ամբողջությամբ փչացած են, ժողովրդի լեզվով ասած՝ «իրենց դարն ապրած», ինչից հետո «Վեոլիա ջրից» նշված վայր է բերվել մեծ քանակի նոր, եվրոպական չափանիշներին համապատասխան խողովակներ, որոնք արդեն տեղադրվել են հին խողովակների փոխարեն, տեղում ապամոնտաժվել և նորով է փոխարինվել մի քանի բետոնե դիտահոր:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված աշխատանքները ավարտելուց հետո այս հատվածում, ըստ մասնագետների, 100 տարի այլևս խնդիրներ չեն առաջանա:

Բնակիչներն էլ իրենց շնորհակալությունն էին հայտնում «Վեոլիա ջուր» ընկերությանը, ասելով, որ վերջապես իրենց շնորհիվ մեր կողմերում էլ արև ծագեց ու գարուն եկավ:

Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 27-ին վերջապես «Վեոլիա ջուր»-ը տևական ժամանակ «խոր քնից» դուրս գալուց հետո որոշել էր, որ պետք է աշխատանքներ իրականացվի ի շահ սպառողի՝ բնակչի։

«Վեոլիա ջուր» ընկերության ներկայացուցիչները առավոտվանից սկսել էին հսկայածավալ աշխատանքներ իրականացնել Նոր Գեղիից Արզնու ձոր տանող ճանապարհի վթարված կոյուղատարերի փոխելու ուղղությամբ։ 

Քաղաքացիները տեսնելով, որ «Վեոլիա ջուր»-ը վերջապես սկսել է լավ գործ անել ասել էին, որ վստահ են, որ երբ նրանք կոյուղատարերը փոխեն, Կոտայքի մարզպետարանը հրատապ նշված հատվածը կասֆալտապատի և կտեղադրվեն ճանապարհային երթևեկությունը կարգավորող բոլոր անհրաժեշտ նշանները։ Կարևոր է նաև, որ գյուղապետարանն էլ լուծի արտաքին լուսավորության խնդիրը։ 

Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ «Վեոլիա ջուր»-ը շարունակում է իր լավ գործը, իսկ նրանց աշխատանքին չխոչընդոտելու համար տեղում ուժեղացված ծառայություն էին կատարում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և դասակի հրամանատար, Սահակ Գալստյանի գլխավորությամբ։

Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր