211652_close_icon
views-count1631 դիտում article-date 18:00 10-03-2015

ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը պարգևատրեց ՏԻՄ ոլորտում աշխատող կանանց

Մարտի 10-ին կանանց տոնի կապակցությամբ Անի Պլազա հյուրանոցում կայացավ ՀՀ ՏԿԱԻ նախարարության և Հայաստանի համայնքների միության կողմից կազմակերպված ընդունելություն` «Կանայք տեղական ինքնակառավարման համակարգում» խորագորով: Միջոցառմանը, որի նպատակն է մեծարել և խրախուսել տեղական ինքնակառավարման ոլորտում աշխատող կանանց, մասնակցում էին Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը, համայնքների կին ղեկավարները, ավագանու անդամներ, համայնքային ծառայողներ ՀՀ մարզերից, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը: Շնորհավորելով գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին կանանց միամսյա տոնի կապակցությամբ` նախարար Երիցյանը հորդորեց նրանց էլ ավելի ակտիվ ներգրավվել համայնքի կառավարման համակարգում: ՏԿԱԻ նախարարը նշեց, որ 915 համայնքներից միայն 18-ն ունեն կին ղեկավարներ, և կա պահանջարկ, որպեսզի այս թիվն աճի: «Ի սրտե շնորհավորում եմ կանանց միամսյակի առիթով` մաղթելով անսահման առողջություն և տոկունություն, որպեսզի կարողանաք հավուր պատշաճի լուծել ձեր առջև դրված խնդիրները: Ցանկանում եմ, որ մեր համայնքներում կին ղեկավարների թիվը գնալով մեծանա: Կցանկանայի նաև, որ սկզբնական շրջանում եթե ոչ հիսուն, ապա առնվազն քսան հինգ տոկոս համայնքներում ղեկավարեք դուք` գեղեցիկ սեռի ներկայացուցիչներդ, դրա հետ մեկտեղ պահպանելով ձեր կանացիությունն ու նրբությունը: Օգտվելով առիթից՝ ուզում եմ ձեզ շնորհավորել նաև ՀՀ նախագահի ու վարչապետի անունից», - ասաց նախարար Երիցյանը:

Նմանատիպ նյութեր