829 դիտում
19:06 10-03-2015
Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Սլովենիայի Նախագահին
Մարտի 10-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին ընդունեց Սլովենիայի Նախագահ Բորուտ Պահորը։
Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ Սլովենիայի Նախագահն ընդգծեց, որ Հայաստանի և Սլովենիայի միջև հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, և իր երկիրը մտադիր է շարունակել համագործակցության համակողմանի զարգացումը։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ իր այցի նպատակն է քննարկել Սլովենիայի հետ փոխգործակցության խորացման ուղղությամբ համատեղ ձեռնարկվելիք քայլերը։
Զրույցի ընթացքում անդրադարձ արվեց քաղաքական երկխոսության ակտիվացման, առևտրատնտեսական համագործակցության խորացման ուղիներին, գործարար համաժողովների կազմակերպմանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, մշակութային, գիտակրթական բնագավառներում փոխգործակցության խորացման հնարավորություններին։
Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին տարածաշրջանային խնդիրների և դրանց կարգավորման հնարավորությունների շուրջ։ Այս համատեքստում նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը։ Սլովենիայի Նախագահը վերահաստատեց աջակցությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և նրանց առաջարկությունների հիման վրա ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը։
Սլովենիայի Նախագահը խնդրեց իր ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցել Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանին։
Նմանատիպ նյութեր
1173 դիտում
20:33 05-03-2015
Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Իսրայելի նախագահին
975 դիտում
19:23 08-02-2016
Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Սերբիայի Ազգային ժողովի նախագահին
1843 դիտում
23:19 13-02-2016
Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահին
Այս բաժնից
1189 դիտում
16:37 15-01-2025
«Սևան» ՔԿՀ-ում խուզարկության արդյունքում հայտնաբերվել են կասկածելի զանգվածներ և այլ արգելված իրեր