Ինդոնեզիայում կինը տան գնորդին առաջարկում է ամուսնանալ իր հետ
Ինդոնեզիայի Ջոկյակարտա քաղաքի բնակչուհին վաճառքի է հանել իր տունը՝ գնորդին առաջարկելով ամուսնանալ իր հետ:
40-ամյա Վինա Լին մտադիր է տունը վաճառել 76,5 հազար դոլարով՝ պայմանով, որ գնորդը կամուսնանա իր հետ: Կնոջ հայտարարության մեջ ասվում է, որ տան մակերեսը 130 քմ է (2 ննջասենյակ, ավտոտնակ, բակ՝ արհեստական ջրավազանով):
2000 թվականին ամուսնուն կորցրած կինը չի կարողացել գտնել իր կեսին, տան վաճառքի գործակալն էլ առաջարկել է հայտարարության մեջ հիշատակել ամուսնության մասին: