1073 դիտում
18:57 11-03-2015
«Հայաստանի մանուկներ հիմնադրամը» Լոռիում ընդլայնում է գործունեությունը
«Հայաստանի մանուկներ հիմնադրամը» (COAF) բարեգործական կազմակերպություն է, համայնքային զարգացման ծրագրեր է իրականացնում հիմնականում փոքրաթիվ բնակչություն ունեցող ՀՀ քաղաքային և գյուղական համայնքներում: Կազմակերպության նպատակն է երեխայակենտրոն ծրագրերի ներդրման միջոցով բարձրացնել գյուղաբնակների կյանքի որակը, ապահովել առողջ, կրթված, սոցիալապես պատասխանատու և տնտեսապես կենսունակ հանրություն:
2003թ. մեր երկրում գործունեություն ծավալող հիմնադրամը, արդեն շուրջ 4 ամիս է՝ ծրագրեր է իրականացնում Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի 4 համայնքներում: Ծրագրի շրջանակներն ընդլայնելու և նորանոր համայնքներ ներգրավելու նպատակով մարտի 10-ին «Հայաստանի մանուկներ հիմնադրամի» գործադիր տնօրեն Անուշ Եդիգարյանը և աշխատակիցները Լոռու մարզպետարանում հանդիպում ունեցան Գուգարքի և Ստեփանավանի տարածարջանների համայնքների ղեկավարների հետ:
Ծրագիրը միտված է դպրոցներում կրթության որակի բարելավմանը, գյուղական համայնքներում առողջապահական կայուն ծառայությունների ապահովմանը, ամուր և ինքնաբավ սոցիալական ցանցերի ձևավորմանն ու ծառայությունների մատուցմանը և համայնքներում տնտեսական աճի ապահովմանը:
Հիմնադրամի բարեգործական ծրագրերը ներառում են դպրոցների ու մանկապարտեզների, բուժհիմնարկների, մշակույթի տների հիմնանորոգում և կահավորում, ամառային ճամբարների, սպորտային միջոցառումների կազմակերպում, սոցմանկավարժի և հոգեբանի ինստիտուտի կայացում, վերապատրաստման դասընթացներ, բիզնես ծրագրերի դասընթացներ և այլն:
Նմանատիպ նյութեր
1754 դիտում
15:09 15-12-2022
«Հայաստանի մանուկներ» հիմնադրամը Արմավիրում Քոաֆ սմարթ կենտրոն կկառուցի
Այս բաժնից
955 դիտում
10:14 23-12-2024
Գործարկվել է Երևանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի կայքը․ Ավինյան