1034 դիտում
18:34 11-03-2015
Միջազգայնացումը Հայաստանի կրթական առաջնահերթություններից է. Ա. Աշոտյան
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ներկա է գտնվել Հայաստանում կրթության միջազգայնացման գործընթացին նվիրված "Connecting Globally" համաժողովին, որը կազմակերպել էր Բրիտանական խորհուրդը:
Բացման խոսքում նախարարն ընդգծել է, որ միջազգայնացումը Հայաստանի կրթական առաջնահերթություններից է. "Կրթական համակարգի հիմքում ի սկզբանե դրել ենք երեք կարևոր գործոն. առաջին՝ ազգային դպրոց և ազգային կրթակարգ, երկրորդ՝ Խորհրդային Հայաստանի կրթագիտական ավանդույթների պահպանում և ժամանակի պահանջներին համահունչ կրթական համակարգի կառուցում, կրթության միջազգայնացում, առանց որի հնարավոր չէ պատկերացնել ժամանակակից և մրցունակ կրթական համակարգ:
Միջազգայնացման շնորհիվ մենք այսօր կարող ենք արձանագրել, որ Հայաստանը դարձել է եվրոպական կրթական տարածքի մաս",- նշել է Ա. Աշոտյանը և հավելել, որ կրթական համակարգի միջազգայնացման համատեքստում օտար լեզուների, հատկապես անգլերենի ուսուցման զարգացումը կարևոր նշանակություն է ստանում:
Նախարարի խոսքով՝ անգլերենի միջազգային չափանիշներով իմացություն հավաստող թեստերի հաղթահարումը դարձել է Հայաստանի կրթական համակարգի պարտադիր պահանջ. "Եթե տարիներ առաջ օտար լեզվի իմացությունը կարող էր ընդունվել մարդու մրցակցային առավելություն, ապա այսօր, իսկ մոտ ապագայում առավել ևս, օտար լեզվի իմացությունն արդեն դիտվելու է պարտադիր պահանջ՝ ամրագրված մասնագետի պաշտոնի անձնագրում: Հետևաբար օտար լեզուների ուսուցման հարցերում մենք պետք է ապավինենք միջազգային չափանիշներով իրենց մրցունակությունն ապացուցած գործիքներին",- շեշտել է նախարարը ՝հավելելով, որ այս իմաստով Բրիտանական խորհուրդը համարվում է ՀՀ ԿԳՆ հուսալի գործընկերներից մեկը, որը լայն աջակցություն է ցուցաբերում ուսուցիչներին անգլերենի դասավանդման կատարելագործման գործում:
Նախարարի խոսքով, ակնհայտ է, որ վերջին տարիներին հայ երիտասարդների մոտ օտար լեզուների, հատկապես անգլերենի ուսուցումը, առավելապես սովորողների անձնական նախաձեռնողականության շնորհիվ մեծ զարգացում է ապրել: Սակայն օտար լեզվի ուսուցման կատարելագործումը, ըստ նախարարի՝ չի կարելի թողնել միայն սովորողների ու նրանց ծնողների նախասիրությունների վրա. " Մենք այդ բացը լրացնելու համար լայնորեն օգտվել և օգտվելու ենք միջազգային գործընկերների ընձեռած բոլոր հնարավորություններից, որոնք կբարձրացնեն դպրոցներում օտար լեզուների դասավանդման արդյունավետությունը",- շեշտել է նախարարը:
Ա. Աշոտյանը նաև տեղակացրել է, որ հաջորդ տարվանից ՀՀ ԿԳՆ-ն պատրաստ է ասպիրանտուրայի ընդունելության ժամանակ, բացի TOEFEL-ից, իբրև անգլերենի իմացությունը հավաստող փաստաթուղթ, ընդունել նաև Բրիտանական խորհրդի կողմից տրվող IElTS-ի հավաստագիրը: Համաժողովին ներկա են եղել նաև ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթի Լիչը, կրթության ոլորտի բազմաթիվ մասնագետներ՝ ՀՀ բուհերից ու տարբեր դպրոցներից:
Նմանատիպ նյութեր
4473 դիտում
15:49 16-04-2018
«Մենք կարեւորում ենք Արցախ այցերի ակտիվացումն ու Արցախի միջազգայնացումը». Արմեն Աշոտյան
900 դիտում
16:50 18-03-2015
Կրթական հարցերը ԵՄ-ի հետ հարաբերությունների օրակարգի առաջնահերթություններից են. Ա. Աշոտյան
3563 դիտում
18:56 03-02-2017
Հայաստանի եվրոպական օրակարգը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է. ՀՀ վարչապետ
Այս բաժնից
826 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
856 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»