18772 դիտում
15:29 23-03-2015
Մեծ Պարնի գյուղում 22-ամյա երիտասարդ է կախվել. համագյուղացիները կարծում են, որ նա հավանաբար հոգնել էր իրեն բաժին հասած դաժան կյանքից
Մեծ Պարնի գյուղում կախվելու միջոցով ինքնասպան է եղել 22-ամյա Արսեն Ասատրյանը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մեծ Պարնիի գյուղապետ Գագիկ Պալյանը:
Գյուղապետը պատմեց, որ տղան շատ հարգված եւ սիրված է եղել համագյուղացիների կողմից: Նրա հայրը տարիներ առաջ նրանց լքել է, հետո՝ մահացել: Սոցիալական վատ պայմաններից դրդված՝ մայրը քրոջը հանձնել է մանկատուն, սակայն չափահաս դառնալուց հետո աղջիկը վերադարձել է ընտանիք:
Արսենը համագյուղացիների հողերն է փորել, խոտերը բարձել, թափել եւ այլ նմանատիպ աշխատանքներ կատարել՝ տունը պահելու համար: Համագյուղացիներն ասում են, որ տղան մինչեւ այդ նման փորձեր չի արել, տարօրինակություններ չի ունեցել: Կարծում են, որ պատճառը կարող է սոցիալական ծանր վիճակը լինել:
«Ինքը տարօրինակություն չի ունեցել՝ ի տարբերություն քրոջը: Քույրը, օրինակ, հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի: Կարող է գնա հարեւանի շան դեմի կերը վերցնի, ուտի: Սիրած աղջիկ էլ չի ունեցել, որ մերժված սիրո պատճառով նման քայլի դիմեր: Չգիտենք, գուցե տղան հոգնե՞լ էր այդ դաժան կյանքով ապրելուց եւ ընտանիքի տանջանքին հետեւելուվ,- ավելացրեցին համագյուղացիները՝ նշելով, որ մոր եւ քրոջ հետ ապրում էին տնակային պայմաններում: Տղայի մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նա գրություն եւս չի թողել:
Նմանատիպ նյութեր
1660 դիտում
13:04 16-07-2018
Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղում վթարային ջրանջատում կլինի
2284 դիտում
12:39 19-04-2015
Բացիկներ նրանց համար, ովքեր հոգնել են կյանքից. ֆոտոշարք
Այս բաժնից
538 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված
577 դիտում
09:09 21-12-2024
Երկրաշարժը զգացվել է Վայոց ձորի և Սյունիքի մարզերում
709 դիտում
23:25 20-12-2024
ԳԱԱ որոշ գիտաշխատողներ աշխատում են ընդդեմ սեփական պետության․ Հայկ Դեմոյան