2665 դիտում
08:41 12-03-2015
ՀԷՑ տնօրեն Եվգենի Բիբինը գաղտնի հանդիպման է եղել կառավարությունում. ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ երեբշաբթի օրը տեղի ունեցած կառավարության նիստից հետո կառավարության շենքում հայտնվել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գործադիր տնօրեն Եվգենի Բիբինը: Նրա վարքից հասկանալի է եղել, որ Բիբինը շատ կարևոր հարցով հանդիպման է բարձրաստիճան պաշտոնյայի հետ: Նկատելով, որ մեր թղթակիցը լուսանկարում է իրեն, և չցանկանալով այսպես ասած բացահայտվել Բիբինը դուրս է եկել կառավարության շենքից: Քիչ անց հայտնի է դարձել, որ Բիբինը կառավարություն է մտել շենքի ետնամուտքից լրագրողների աչքից հեռու: Խորհրդավոր այս հանդիպման վերաբերյալ մանրամասներ ստանալու նպատակով թերթի թղթակիցը կապ է հաստատել նախ վարչապետի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանի, այնուհետև «ՀԷՑ» մամլո խոսնակ Նատալյա Սարջանյանի հետ: Պողոսյանը հայտնել է, որ տեղյակ չէ հանդիպման մանրամասներից: Նատալյա Սարջանյանը է հանդիպման նպատակի մասին լրացուցիչ տեղեկություն հայտնել այն ճշտելուց հետո: Սակայն երկու օրվա ընթացքում «ՀԷՑ»-ից որևէ պարզաբանում մեր թղթակցին չի տրվել: Ուշագրավն այստեղ, իհարկե, Բիբինի այցը չէ, որպես այդպիսին: Ուշագրավն այն է որ Բիբինը նախ՝ չի ուզում, որ լրագրողները իմանան իր այցի մասին, և երկրորդ նրա այցի մանրամասները հույժ գաղտնի են պահվում: Ինչո՞ւ:
Վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախ է խոսվում մեր էներգետիկ համակարգում առաջացած հսկայական պարտքերի մասին: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների
նախարար Երվանդ Զախարյանը այս տարվա սկզբին հրավիրած ասուլիսի ժամանակ թվարկել էր համակարգի ձեռնարկությունների պարտքերի ցուցակը, և արդյունքում ստացվել էր, որ այդ համակարգի ընդհանուր պարտքը հասել է 1600 միլիոն դոլարի: Անցած տարի ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 10%-ով բարձրացրեց սպառողներին մատակարարվող էլեկրաէներգիայի սակագինը այն պատճառաբանությամբ, որ ՀԷՑ-ում գոյացել է117 միլիարդ դրամի ճեղքվածք: Սակայն դա միայն այսպես կոչված հաշվապահական ճեղքվածքն է իսկ իրականում «ՀԵՑ»-ի ընդհանուր պարտքը տարբեր ընկերությունների, մի քանի անգամ գերազանցում է այդ գումարը: Համաձայնեք, սա հիմնավոր պատճառ է, որպեսզի Եվգենի Բիբինը և ՀՀ կառավարության պաշտոնյաները հույժ գաղտնի պահեն իրենց հանդիպումը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1342 դիտում
10:59 18-06-2015
ՀԷՑ-ից նիստին ոչ ոք ներկա չէր՝ ո՛չ ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը, ո՛չ էլ նրա տեղակալներից որևէ մեկը
2499 դիտում
10:03 03-06-2015
ՀԷՑ–ի տնօրեն Բիբինը չի պատրաստվում լռել և մի շարք հայտարարություններ է անելու. ՀԺ
3069 դիտում
10:29 25-06-2015
Պարզվում է՝ ՀԷՑ գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինն անժամկետ մեկնել է Մոսկվա. Ժողովուրդ
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2242 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը