211652_close_icon
views-count3069 դիտում article-date 10:29 25-06-2015

Պարզվում է՝ ՀԷՑ գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինն անժամկետ մեկնել է Մոսկվա. Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության մամուլի քարտուղար Նատալյա Սարջանյանից փորձեց պարզել, թե իրենց տնօրինությունն ինչպես է վերաբերվում մի քանի օր շարունակ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող նստացույցերին, ու արդյոք այն կարող է նպաստել, որպեսզի իրենք ինքնակամ էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնելու հայտ ներկայացնեն: Սակայն Սարջանյանը չկարողացավ մեր հարցին պատասխանել: Պարզվում է՝ ՀԷՑ գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինն անժամկետ մեկնել է Մոսկվա: Նատալյա Սարջանյանն ասաց, որ Եվգենի Բիբինը Մոսկվայում մասնակցում է տնօրենների խորհրդի նիստին: «Գործուղման է մեկնել, ու ես չեմ կարող ասել, թե երբ կվերադառնա»,- ասաց ՀԷՑ մամուլի խոսնակը»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր