211652_close_icon
views-count1342 դիտում article-date 10:59 18-06-2015

ՀԷՑ-ից նիստին ոչ ոք ներկա չէր՝ ո՛չ ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը, ո՛չ էլ նրա տեղակալներից որևէ մեկը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեկ հրավիրված նիստում հաստատեց սպառողներին մատակարարվող էլէներգիայի նոր՝ բարձրացված սակագինը, ըստ որի, սպառողները այս տարվա օգոստոսի 1-ից հոսանքի 1 կՎտ/ժ-ի դիմաց պետք է վճարեն 48,78 դրամ, ներկայիս 41,85-ի փոխարեն: Սակայն հանձնաժողովը որոշումը հաստատելու տեխնիկական գործընթացն անգամ չկարողացավ առանց ապօրինության իրականացնել: Բանն այն է, որ ՀԾԿՀ-ն մեկ քվեարկությամբ միանգամից երկու որոշում հաստատեց: Մեկը հոսանք արտադրող կայանների առաքած էլէներգիայի սակագինը հաստատելու մասին էր, մյուսը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից սպառողին մատակարարվող էլէներգիայի նոր սակագները սահմանելու վերաբերյալ: Մինչդեռ օրենսդրությունն այս հանձնաժողովին նման իրավունք չի տալիս, և նրանք պարտավոր էին որոշումներն առանձին-առանձին դնել քվեարկության: Բայց քանի որ շտապում էին վաղուց կանխորոշված գործընթացը որքան հնարավոր է շուտ ավարտել, որոշումներն էլ փաթեթով էին կայացնում՝ հաշվի չառնելով, թե օրենսդրությամբ ինչ է նախատեսված: Ի դեպ, ինչպես և սպասվում էր՝ ՀԷՑ-ից նիստին ոչ ոք ներկա չէր՝ ո՛չ ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը, ո՛չ էլ նրա տեղակալներից որևէ մեկը: ՀԷՑ-ի տնօրինությունը երեկ առավոտյան գրություն էր ուղարկել, որով ՀԾԿՀ-ին տեղեկացրել էր, որ նախորդ օրը Ռոբերտ Նազարյանին ուղարկած նամակն ընդունեն իբրև իրենց պաշտոնական տեսակետ: »: Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր