211652_close_icon
views-count9284 դիտում article-date 13:29 12-03-2015

Ադրբեջանը հայտնում է առաջնագծում իր կորստի մասին

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր հայտնել է, որ մարտի 11-ի երեկոյան առաջնագծում սպանվել է ադրբեջանական զինված ուժերի ծառայող, շարքային Աթաև Անար Մամեդ օղլուն: Միևնույն ժամանակ Ադրբեջանի ՊՆ-ն չի հայտնում, թե հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման որ հատվածում է տեղի ունեցել միջադեպը: Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել էր, թե իբր անցած գիշեր հայկական ստորաբաժանումները դիվերսիոն գործողություններ են իրականացրել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Այսօր ԼՂՀ ՊՆ-ն հայտնել է, որ լուրն իրականությանը չի համապատասխանում և ադրբեջանական քարոզչության վառ երևակայության հերթական արգասիքն է:

Նմանատիպ նյութեր