211652_close_icon
views-count1962 դիտում article-date 15:30 12-03-2015

Ղարաբաղի բնակչության կարծիքը նույնպես պետք է հաշվի առնել. Ուորլիք

Հայ-ադրբեջանական զորքերի հակամարտ շփման գծում իրավիճակը շարունակում է լարված մնալ, սակայն հունվարի վերջին այն մի փոքր կայունացել է: Մենք կոչ ենք անում կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը, որպեսզի խաղաղ բանակցությունների համար հանգիստ մթնոլորտ ստեղծվի: Այդ մասին ադրբեջանական Apa գործակալությանը տված հարցազրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Մեկնաբանելով տարածաշրջան կատարած այցի արդյունքները՝ Ուորլիքը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հաստատել են հակամարտության խաղաղ կարգավորման հարցում իրենց հանձնառությունը՝ հայտարարելով, որ հաշվի կառնեն հրադադարի ռեժիմի ամրապնդման հետ կապված առաջարկները: «Մեր առաջարկները կկանխեն այն միջադեպերը, որոնք նպաստում են իրավիճակի սրմանը: Հույս ունենք, որ կողմերը կկարողանան համաձայնության գալ այդ և այլ հարցերում»,-ընդգծել է նա: Նա կոչ է արել հայկական կողմին ազատ արձակել ադրբեջանցի դիվերսանտներին՝ հավելելով, որ պետք է հաշվի առնել Ղարաբաղի բնակչության կարծիքը:

Նմանատիպ նյութեր