959 դիտում
14:17 03-04-2020
Նախարարը մասնավոր հատվածում վարձատուներին և վարձակալներին կոչ արեց հաշվի առնել փոխադարձ կորուստները
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը կոչ է անում մասնավոր հատվածում տարածքների վարձատուներին և վարձակալներին, որոնց բիզնես գործունեությունն արգելված է, փոխադարձաբար հաշվի առնել կորուստները և համաձայնության գալ նվազագույն կորուստներով:
«[url=https://armenpress.am/arm/news/1011063.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ նախարարն այս մասին ասաց ասուլիսում՝ անդրադառնալով հարցին, թե ինչ պետք է լինի այն բիզնեսների հարցը, որոնց գործունեությունը արգելված է, սակայն պետք է վճարեն տարածքի վարձակալության գումար:
«Սա արտակարգ իրավիճակ է բոլորի համար: Հուսով ենք, որ մասնավոր հատվածում երկու կողմերն էլ՝ թե վարձակալը, թե վարձատուն, լավ են պատկերացնում իրավիճակը, և նրանց համաձայնությունները կլինեն այնպիսի միջակայքում, որ փոխադարձաբար հաշվի առնեն երկու կողմերի և կրած կորուստները և հնարավորությունները»,-ասաց Խաչատրյանը:
Նա նկատեց՝ այս հարցում կառավարությունը շատ չի կարող միջամտել: Սակայն իրենք հուսով են և կոչ են արել, որ այն դեպքերում, երբ վարձատուն տեսնում է, որ վարձակալի ֆինանսական վիճակը թույլ չի տա ամբողջ ծավալով կատարել վճարումներ, հաշվի առնի:
Նախարարը նկատեց՝ կան երկկողմանի ֆինանսական դժվարություններ: «Մենք կարծում ենք, որ պետք է մասնավոր հատվածի երկու կողմերն էլ՝ և´ վարձատուն, և´ վարձակալը համաձայնության գան իրենց համար նվազագույն կորուստներով, գտնեն միջինը»,-ասաց նա:
Նմանատիպ նյութեր
1962 դիտում
15:30 12-03-2015
Ղարաբաղի բնակչության կարծիքը նույնպես պետք է հաշվի առնել. Ուորլիք
5145 դիտում
10:25 06-02-2018
Գյուղացիներին խորհուրդ են տվել հաշվի առնել, որ ոռոգման ջուրը քիչ է լինելու. «Հայկական ժամանակ»
1624 դիտում
15:33 12-06-2021
Հորդորում ենք հաշվի առնել մեր ուժի նկատմամբ խտրական վերաբերմունքը. ԱԺԲ հայտարարությունը
Այս բաժնից
820 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
850 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»