211652_close_icon
views-count854 դիտում article-date 12:27 13-03-2015

Մայրաքաղաքում ընթանում են բակերի, այգիների ու պուրակների սանմաքրման աշխատանքներ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ` ապրիլի 11-ին հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակից ու ծառատունկից առաջ մայրաքաղաքի վարչական շրջաններում ընթանում են բակերի, այգիների ու պուրակների սանմաքրման աշխատանքներ: Գործընթացին ներգրավված են ինչպես համատիրությունների, այնպես էլ վարչական շրջանների սանմաքրման ձեռնարկությունների աշխատակիցները: Օգտագործվում է նաև հատուկ տեխնիկա, որով հիմնականում կազմակերպվում է թափոնների բարձումն ու տեղափոխումն աղբավայրեր: Սանմաքրման աշխատանքներին զուգահեռ, տարածքները նաև բարեկարգվում և բերվում են պատշաճ տեսքի:

Նմանատիպ նյութեր