Յուպիտերի արբանյակի վրա օվկիանոս է հայտնաբերվել
«Հաբբլ» տիեզերական աստղադիտակի շնորհիվ գիտնականները հայտնաբերել են, որ Յուպիտեր մոլորակի արբանյակներից մեկի՝ Հանիմեդի սառցե մակերեւույթի տակ օվկիանոս կա:
Մասնագետների մոտավոր հաշվարկներով՝ օվկիանոսի խորությունը 100 կմ է, ինչը 10 անգամ գերազանցում է Երկիր մոլորակի օվկիանոսների խորությունը: Օվկիանոսը գտնվում է 150 կիլոմետրանոց երկրակեղեւի տակ, որը հիմնականում կազմված է սառույցից:
Ավելի վաղ աստղագետները ջրի պաշարներ էին հայտնաբերել նաեւ Սատուրնի արբանյակներից երկուսի՝ Եվրոպայի եւ Կալիստոյի վրա: