211652_close_icon
views-count2638 դիտում article-date 16:49 14-03-2015

Երևանում Գառնիկը ոտքերով և ձեռքերով ծեծել է հանգուցյալ եղբոր կնոջը

52-ամյա Գառնիկ Յոլչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա տանը վիճաբանել է հանգուցյալ եղբոր կնոջ` Լիլիա Վարդանյանի հետ, որի ընթացքում ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել վերջինիս` պատճառելով թեթև վնասի հատկանիշներ: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր