1793 դիտում
15:38 15-03-2015
Ջիհադիստները քրիստոնյաների ցեղասպանություն են իրականացնում. Վատիկան
Պաշտոնական Վիտիկանն արդարացի եւ անհրաժեշտ է համարում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հանդեպ ուժի կիրառումը, քանի որ վերջինիս զինյալները շարունակում են հարձակումներ կազմակերպել Մերձավոր Արեւելքի քրիստոնյաների վրա:
Վատիկանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցչի՝ Սիլվանո արքեպիսկոպոս Տոմազիի խոսքով՝ ջիհադիստները քրիստոնյաների ցեղասպանություն են իրականացում:
Հոգեւորականի դիտարկմամբ՝ տարածաշրջանում մարտական գործողությունները պետք է վերսկսվեն այն դեպքում, եթե խնդիրը քաղաքական լուծում չստանա: Նա նաեւ նշել է, որ հակաիսլամիստական կոալիցիայում անհրաժեշտ է ներգրավել նաեւ մահմեդական երկրներին:
Ավելի վաղ պաշտոնական Վատիկանը ռազմական գործողությունների դեմ էր հանդես եկել, սակայն Հռոմի Պապն, անուամենայնիվ, իր ելույթներում ակնարկել էր ագրեսորի հանդեպ ուժ կիրառելու անհրաժեշտության մասին:
Նմանատիպ նյութեր
1378 դիտում
22:38 22-11-2014
Քենիայում ջիհադիստները 28 մարդ են սպանել
28999 դիտում
11:53 14-01-2014
Ջոն Քերին կայցելի Վատիկան
1266 դիտում
23:15 06-05-2014
Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմեկնի Վատիկան
Այս բաժնից
2899 դիտում
12:32 08-01-2025
Նիկոլ Փաշինյանի արձագանքն Ադրբեջանի նախագահին. Armenpress
1090 դիտում
22:00 07-01-2025
Թուրքիայում մեկնարկել են ռազմածովային զորավարժությունները
4018 դիտում
21:00 07-01-2025
Ցուկերբերգը հայտարարել է Facebook-ի և Instagram-ի մեծ փոփոխությունների մասին