211652_close_icon
views-count2127 դիտում article-date 09:19 16-03-2015

Պորոշենկոն կոչ է արել բոյկոտել 2018-ի ֆուտբոլի առաջնության խաղերը

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կոչ է արել բոյկոտել Ֆուտբոլի առաջնության խաղերը, որոնք անցկացվելու են 2018 թվականին՝ Ռուսաստանում: Այդ մասին նա հայտարարել է Bild պարբերականին տված հարցազրույցում: «Քանի դեռ ռուսական զորքերը Ուկրաինայի տարածքում են գտնվում, կարծում եմ, որ այդ երկրում համաշխարհային առաջնություն անցկացնելը անիմաստ կլինի»,-ասել է Ուկրաինայի նախագահը: Նա նաև խոստովանել է, որ ֆուտբոլը ոչ մի կապ չունի քաղաքականության հետ, սակայն հիշեցրել, որ հակամարտության պատճառով Դոնեցկի «Շախտյոր»-ն այժմ խաղում է Լվովում:

Նմանատիպ նյութեր