211652_close_icon
views-count3580 դիտում article-date 22:53 05-06-2015

Ադրբեջանը զայրացած է և ցնցված. եվրոպական երկրները մտադիր են բոյկոտել Բաքվի Եվրոպական 1-ին խաղերը

Ադրբեջանի և Հունաստանի միջև դիվանագիտական սկանդալ է հասունանում: Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը հրաժարվել է մասնակցել Բաքվում մեկնարկող Եվրոպական 1-ին խաղերի բացման արարողությանը: Ըստ ադրբեջանական քաղաքական շրջանակների, դրա պատճառը Ադրբեջանում Հունաստանի դեսպան Դիմիտրոս Ցունգասի ապատեղեկատվությունն է: Դեսպանը իր երկրի ղեկավարությանը հղած նամակում նշել է, որ Եվրոպական խաղերի բացմանը ոչ մի պետության ղեկավար չի մասնակցելու: Նա նշել է, որ համաշխարհային առաջնորդները բոյկոտելու են Եվրոպական խաղերը: Նամակում դեսպանը ընդգծել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները նույնպես չեն մասնակցելու Խաղերի բացմանը: Դրանից հետո՝ հաշվի առնելով այդ նամակը, Հունաստանի կառավարությունը որոշել է, որ իր երկիրը Բաքվում կներկայանա Հունաստանի սպորտի փոխնախարար Ստավրոս Կոնտոնիսի մակարդակով: Բացի այդ, Հունաստանի արտգործնախարարությունը իր որոշումը հիմնավորել է նրանով, որ ցանկացել է պահպանել հավասարակշռություն, քանի որ երկրի նախագահը չի մասնակցել նաև Մոկսվայում Մայիսի 9-ին կայացած Հաղթանակի շքերթին: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, դեսպանը ակնհայտ միտումնավոր կերպով է տարածում նման տեղեկատվություն: Հենց ադրբեջանական լրատվամիջոցներն են ահազանգում, որ վերջին օրերին Եվրոպական Միությունը և Բաքվի նրա գրասենյակը կոչ են անում տարբեր երկրների, որպեսզի վերջիններս հրաժարվեն մասնակցել Եվրոպական 1-ին խաղերի բացման արարողությանը: Սա հարուցել է ադրբեջանական քաղաքական վերնախավի զայրույթը, քանի որ նրանց սպասելիքները՝ թե քաղաքական, թե տնտեսական առումով, տապալվում են:

Նմանատիպ նյութեր