211652_close_icon
views-count4766 դիտում article-date 12:50 23-08-2018

Իսպանացի ֆուտբոլիստները պատրաստվում են բոյկոտել Պրիմերայի խաղերը

Իսպանիայի ֆուտոլիստների արհմիության նախագահ Դավիթ Ագանսոն կազմակերպության անունից հանդես է եկել հայտարարությամբ՝ Իսպանիայի առաջնության խաղերը ԱՄՆ-ում անցկացնելու առթիվ: «Մենք հոգնել ենք նրանից, որ մեզ բանի տեղ չեն դնում: Խաղացողները վրդովված են: Նրանք դեմ են դրան: Դա միաձայն որոշում է: Ֆուտբոլիստները չեն ցանկանում խաղալ օվկիանոսից այն կողմ: Նման բաները պետք է սթափ մտքով համաձայնեցնել: Այդ մասշտաբի որոշումը, որը վերաբերում է խաղացողներին, մարզիչներին ու երկրպագուներին, ընդունվել է անհարգալից կերպով ու միակողմանի: Խաղացողները հուսով եմ, որ գործը խաղերին բոյկոտին չի հասնի, սակայն նրանք պատրաստ են դրան», հայտարարել է Ագանսոն: Նշենք, որ օգոստոսի 16-ին Լա Լիգան հայտարարեց ամերիկյան Relevent Sports մեդիաընկերության գործարք կնքելու մասին, որով այս մրցաշրջանում Պրիմերայի որոշ հանդիպումներ կանցկացվեն Հյուսիսային Ամերիկայում: Համաձայնագիրը կնքվել է 15 տարով, մեծ հավանականությամբ, առաջին նման խաղը կկայանա արդեն այս տարի, և դրան պետք է մասնակցի «Ռեալը», «Բարսելոնան» կամ «Ատլետիկոն»: ԱՄՆ-ում խաղեր անցկացնելու դեմ հայտարարությամբ պատրաստվում են հանդես գալ նաև Լա Լիգայի ակումբների ավագները:

Նմանատիպ նյութեր