1079 դիտում
10:23 16-03-2015
Նեթանյահուին առաջիկա ընտրություններում պարտություն է սպասվում. The Guardian
Բրիտանական The Guardian հեղինակավոր պարբերականը հոդված է հրապարակել «Դիտորդների հայացքը՝ Իսրայելից» խորագրով, որը բնութագրում է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին որպես «բազեի դիրքորոշում և անզիջում հռետորաբանություն ունեցող քաղաքական գործիչ», ինչի պատճառով Իսրայելի շատ դաշնակիցներ հեռանում են նրանից, իսկ Սպիտակ Տան բարձրաստիճան պաշտոնյաններից մեկը Նեթանյահուին պահվածքն անվանել է «փլուզիչ՝ երկկողմ հարաբերություններում»:
Պարբերականի կարծիքով՝ դրա հետևանքով Նեթանյահուն կարող է պարտություն կրել Իսրայելում կայանալիք ընտրություններում, սակայն դա տեղի կունենա ոչ թե նրա հռետորաբանության, այլ Իսրայելի էկոնոմիկայում նրա որդեգրած սխալ դիրքորոշման պատճառով:
Թերթը ընդգծում է, որ Նեթանյահուն ամեն ինչ արեց, որպեսզի ընտրություններում մարդիկ մտածեն միմիայն ազգային անվտանգության մասին, սակայն հասարակական հարցումները ցույց են տալիս, որ հարցվածների մեծ մասը ամեն ինչից վեր դասում են երկրի սոցիալական խնդիրները:
Նմանատիպ նյութեր
2728 դիտում
15:28 24-09-2018
«Եդինայա Ռոսիա»-ն ծանր պարտություն է կրել միանգամից երկու մարզերում նահանգապետի ընտրություններում
868 դիտում
10:57 03-04-2023
Ֆինլանդիայի ընտրություններում գործող վարչապետ Սաննա Մարինը պարտություն է կրել
1473 դիտում
12:18 20-03-2015
Օբաման սպառնացել է Նեթանյահուին
Այս բաժնից
748 դիտում
14:25 19-01-2025
Արևմուտքը փորձում է Սերբիայում «գունավոր հեղափոխություն» կազմակերպել. նախագահ Վուչիչ
697 դիտում
13:56 19-01-2025
Գազայի հատվածում ուժի մեջ է մտել hրդադարի ռեժիմը
748 դիտում
13:31 19-01-2025
Առնվազն վեց բերման ենթարկված Թբիլիսիում «փակ դիմակներով» ցույցերի ժամանակ