211652_close_icon
views-count27387 դիտում article-date 12:59 16-03-2015

Նոր մանրամասներ Ուջան գյուղի տարածքում՝ «Մուշ» ռեստորանի մոտ տեղի ունեցած ողբերգական ավտովթարից. պարզվել է մահացածի ինքնությունը. վիրավորների մեջ է գաղութի աշխատակիցը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Ստեփան Սուքիասյանի կողմից հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է երեկ՝ մարտի 15-ին, Արագածոտնի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի, վիրավորների և ավտոմեքենայի վարորդի ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Mitsubishi մակնիշի ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Էջմիածնի խճուղու բնակիչ, 44-ամյա Սպարտակ Ավդալյանը, իսկ ավտոմեքենայի մեջ են եղել նրա ուղևորներ՝ Արագածոտնի մարզի Բազմաղբյուր գյուղի բնակիչ, 37-ամյա Նազար Ավանեսյանը, նույն մարզի Ոսկեվազ գյուղի բնակիչ, 35-ամյա Հայկ Հարությունյանը և Երևան քաղաքի Եղբայրության փողոցի բնակիչ, 62-ամյա Քյարամ Իսպիրյանը: Վերջինս ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել էր: Իսկ վարորդն ու մյուս ուղևորները տեղափոխվել էին Աշտարակի բժշկական կենտրոն, որտեղից, ըստ տեղեկությունների, տեղափոխվել էին Երևան: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորներից Ն. Ավանեսյանը աշխատում է ՀՀ Արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկում՝ որպես հերթափոխի ավագ: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2015/03/15/46262/]հայտնել էր ֆոտոլրագրողը[/url], մարտի 15-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Ուջան գյուղի վարչական տարածքում, «Մուշ» ռեստորանի մոտ Mitsubishi մակնիշի 31 ՏՕ 056 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 15 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում: Վթարի հետևանքով 1 հոգի մահացել էր, 3 հոգի տեղափոխվել էին հիվանդանոց: Դեպքի վայր էին ժամանել Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատը, ոստիկանության Աշտարակի օպերատիվ խումբը, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արմեն Կարապետյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փախանցել էին Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր էին ժամանել քննիչներն ու Աշտարակի ոստիկանության փորձագետը: Լուսանկարները և տեսանյութ՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր