211652_close_icon
views-count37906 դիտում article-date 16:59 11-08-2021

Նոր մանրամասներ Գյումրիի ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայողների մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարից․ պարզվել է մահացածի և վիրավորների ինքնությունը․ 2-ին առաջինն օգնության էր հասել «Դուստր Մարիաննա» ընկերության աշխատակիցը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ինչպես տեղեկացանք Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանից՝ Հայաստանի քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության 10-րդ կայազորային քննչական բաժնի քննիչ Մարգարյանի որոշմամբ հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է օգոստոսի 8-ին Գյումրիում տեղակայված Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմաբազայի զինծառայողների մասնակցությամբ Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով BMW-ի վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ձեռք բերված նախնական տվյալներով՝ ավտոմեքենան վարել է ՌԴ քաղաքացի, նշված ռազմաբազայի զինծառայող 25-ամյա Վիկտոր Կրախինը։

Վթարի հետևանքով նույն ռազմաբազայի զինծառայող ՌԴ քաղաքացի Սավատիև Միխայիլը տեղում մահացել էր, իսկ վարորդ Վ․ Կրախինը մյուս ուղևորներ՝ ՌԴ քաղաքացիներ, նույն ռազմաբազայի զինծառայողներ՝ Սուշենկո Սերգեևը, Նեմով Նիկոլաևը, Կրախին Սեգեյինը և Միխայիլ Վլադիմիրինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն։ 

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 8-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ 

Ժամը 06։20-ի սահմաններում BMW մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի 82 կմ հատվածում՝ Մաստարա գյուղի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և մոտ 200 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել դաշտում։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Թալինի թիվ 22 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը, քաղաքացիների օգնությամբ 3 հոգի դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Թալին» բժշկական կենտրոն։
 
Տեղում վիրավորներին առաջին բուժօգնությունն է ցուցաբերել այդ պահին նշված վայրով անցնող, «Դուստր Մարիաննա» ընկերության վարորդը: Եվ հենց նա է վիրավորներից երկուսին դուրս բերել ավտոմեքենայից:

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, որոնցից 2-ին շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել փրկարարները, իսկ մեկին դուրս բերել ավտոմեքենայից՝ օգտագործելով հատուկ տեխնիկա, օպերատիվորեն ժամանած Թալինի հիվանդանոցի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Թալին» բժշկական կենտրոն։

Փրկարարներն այնուհետև մահացածի մարմինը պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալներ Հայկ Դավթյանի, Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 77+
77+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր