211652_close_icon
views-count1412 դիտում article-date 15:27 16-03-2015

Երկու հետախուզվող բերման են ենթարկվել կայարանամերձ հրապարակից

Մարտի 15-ին, ժամը 17.10-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ «Սասունցի Դավթի» կայարանամերձ հրապարակից բերման է ենթարկվել 1960 թ. ծնված Վարդան Ա.-ն, որը մարտի 13-ից ոստիկանության Արտաշատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 /թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի/ հոդվածի 1-ին մասի մեղադրանքով: *** Նույն օրը, նույն վայրից, ոստիկանները բերման են ենթարկել նաև 1973 թ. ծնված Ջոնիկ Ա.-ին, որը մարտի 13-ից ոստիկանության Արտաշատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի նույն հոդվածի մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր