211652_close_icon
views-count985 դիտում article-date 20:55 18-03-2015

Հայտնի է ս. Սարգիս եկեղեցու նորակազմ ծխական խորհրդի ատենապետի անունը

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ առաջնորդարանում գումարվեց առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցու նորակազմ ծխական խորհրդի առաջին լիագումար ժողովը: Ժողովը նախագահում էր առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը: Հանդիպումը սկսվեց Տերունական աղոթքով, ապա Տեր հայրը ներկաներին փոխանցեց Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությունը: Հանդիպման ընթացքում խոսվեց ս. Սարգիս եկեղեցում և նրա հարակից տարածքում իրականացված և առաջիկայում իրականացվող աշխատանքների մասին: Առաջարկվեց եկեղեցու համայնքի հետ ծրագրեր իրականացնել և ներգրավել նաև թեմի երիտասարդներին: Նորակազմ ծխական խորհրդի ատենապետ ընտրվեց Արման Վարդանյանը: Առաջիկայում ծխական խորհուրդը կհանդիպի Տ. Նավասարդ սրբազանի հետ՝ ստանալու նրա հայրական օրհնությունը, հայտնում է Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը:

Նմանատիպ նյութեր