211652_close_icon
views-count2053 դիտում article-date 10:08 20-03-2015

Ռուսաստանի հայ գործարարները փորձում են հաստատվել Ղրիմում. Իրատես de facto

«Իրատես de facto» թերթը գրում է, որ Ղրիմը Ռուսաստանին միանալուց հետո ողջ ռուսական վերնախավը լծվել է այդ երկրամասը ծաղկեցնելու գործին: Ֆինանսական բոլոր հոսքերն ուղղվում են այնտեղ: Ռուսաստանում աշխատող ու սեփական գործն ունեցող մեր հայրենակիցները, դժգոհելով Ռուսաստանի տնտեսական վիճակից ու իրենց բիզնեսների ծանր դրությունից, նշեցին, որ հիմա ամեն ինչ անում են, որ իրենց ներկայությունն ապահովեն Ղրիմի ֆինանսատնտեսական շուկայում: Սովորաբար այսպիսի դեպքերում հայերն արագ են կողմնորոշվում: Բացառություն չէ նաև թերթի զրուցակիցը, որ շինարարություն իրականացնող ընկերություններից մեկի ղեկավարն է: Նա պատմել է , որ այս պահին ամեն ինչ անում է, որ իր ընկերությունը տեղափոխի Ղրիմ, քանի որ գումարներն այնտեղ են «պտտվում»: Դրիմը դառնալու է ռուսաստանի Լաս Վեգասը,-ասել է հայ գործարարը: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր