211652_close_icon
views-count1252 դիտում article-date 13:20 20-03-2015

Հնդկաստանում գնացքի վագոններ են շուռ եկել. կա 15 զոհ, 150 տուժած

Հնդկաստանի Ուտար-Պրադեշ նահանգում գնացքի 3 վագոնները դուրս են եկել գծերից և կողաշրջվել են: Արդյունքում 15 մարդ է մահացել, 150-ը տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել: Վիրավորները տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ, տեղում աշխատում են բժիշկներ ու փրկարարները: Նահանգի իշխանությունները խոստացել են փոխհատուցել. տուժածները կստանան 50.000 հնդկական ռուպի, որը 800 դոլար է, իսկ մահացածների ընտանիքները՝ 3000 դոլար: Վթարի պատճառների մասին վերջնական եզրակացություն դեռ չկա: Սակայն ըստ նախնական տվյալների՝ վթարի պատճառը կամ արգելակների անսարքությունն է եղել կամ մեքենավարի սխալը: [img]/ups/images/0661273001426842127263516.jpg[/img]

Նմանատիպ նյութեր