19557 դիտում
13:42 20-03-2015
ԲԱՑԱՌՒԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում 2 Mercedes-ները բախվելուց հետո հայտնվում են «գաի պլաշադկայում». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, թե ինչպես է մարտի 19-ին Երևանում տեղի ունեցել խոշոր ավտովթարը, որի ժամանակ Mercedes-ը բախվել էր մեկ այլ Mercedes-ի, այնուհետև 2 ավտոմեքենաները հայտնվել էին ՃՈ անշարժ պահակետի տարածքում:
Ավելի վաղ ֆոտոլրագրող [url=https://shamshyan.com/hy/article/2015/03/19/46744/]Գագիկ Շամշյանը հայտնել էր[/url], որ մարտի 19-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում Արտաշատի խճուղի թիվ 1 հասցեում՝ ՃՈ անշարժ պահակետի հարևանությամբ, բախվել էին Mercedes մակնիշի 11 VV 115 համարանիշի և Mercedes 51 QԼ 001 համարանիշի ավտոմեքենաները:
Բախման հետևանքով 2 մեքենաները հայտնվել էին ՃՈ պահպանվող հատուկ տարածքում: Մինչ դեպքի վայր կժամանեին Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 17 փրկարարական ջոկատի ծառայողները՝ ջոկատի հրամանատարի տեղակալ Զավեն Մելքոնյանի գլխավորությամբ, քաղաքացիները, վթարի հարևանությամբ գործող գազալցակայանի աշխատակիցները իրենց ուժերով դուրս էին բերել վիրավորներից մեկին և տեղափոխել հիվանդանոց: 1 հոգու էլ փրկարարներն էին Mercedes-ից դուրս բերել՝ օգտագործելով հատուկ տեխնիկա, ում նույնպես տեղափոխել են հիվանդանոց:
Վթարի վայր էր ժամանել նաև թիվ 6 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Այս պահին տեղում աշխատում են նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի աշխատակիցները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Աշոտ Սայադյանի և դասակի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 69+
69+